Ընտրութիւնները տեղի կունենան 2023 թ. օգոստոսի 29-ից ժամը 00-01-ից մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 3-ը ժամը 24:00 ներառյալ, Երեւանի ժամանակով
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի կարող է դառնալ յուրաքանչիւրը, ում նախնիներէն մէկը արմատներով Արեւմտեան Հայաստանից է եւ կամ ցեղասպանութէնէ վերապրած:
ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹԵԱՆ ԴԻՄՈՒՄ
Քաղաքացիութիւն ստանալու համար անհրաժեշտ է լրացնել սոյն դիմումնագիրը
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ստանալը անվճար է:
Քաղաքացիութիւն ստանալու համար պահանջուող փաստաթղթերը
Քաղաքացիութիւն ստանալու համար անհրաժեշտ է լրացնել սույն դիմումնագիրը, դրան կցել պահանջուած փաստաթղթերը եւ ուղարկել հետեւեալ էլ. հասցեով՝ citizenshipwesternarmenia@gmail.com: Դիմումը կարելի է լրացնել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական կայքերում` www.western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info, www.wa.nt.am կամ www.citizenship-western-armenia.info, այնտեղ նշուած հարցերին, հաստատել Արեւմտեան Հայաստանի հայերի քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների վերաբերեալ յայտարարութեան դրոյթները, ապա սեղմել ուղարկելու կոճակը: Ձեր դիմումին որպէս պատասխան` կը ստանաք գրանցումն ու քաղաքացիութիւնը հաստատող էլեկտրոնային նամակ: Այդ գրանցումը հաստատող նամակը Ձեզ իրաւունք է տալիս, որպէս Արեւմտեան Հայաստանի քաղաքացի` մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների ընտրութիւններին, հանրաքուէներին, ընտրելու եւ ընտրուելու, ինչպէս նաեւ լիարժեք մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի աշխատանքներին: Եթէ ցանկանում եք ստանալ նաեւ քաղաքացիութիւնը հաստատող եւ անձնագիր (ID CARD), եւ վկայական, ապա դրա համար պէտք է վերը նշված պաշտօնական կայքերում` www.western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info, www.wa.nt.am կամ www.citizenship-western-armenia.info, ընտրել համապասխան լեզուով դիմումի օրինակը, լրացնել այն եւ վճարել 30 եվրո: Այս գումարը նախատեսված է անձնագրի (ID CARD) եւ վկայականի պատրաստման, փոստային առաքումներու ծախսերի համար: Լլրացուած դիմումը պէտք է ուղարկել հետեւեալ էլ. հասցեով՝ citizenshipwesternarmenia@gmail.com, սեղմելով ուղարկելու կոճակը: Վճարումը կարելի է կատարել կանխիկ կամ բանկային փոխանցման միջոցով: Անձնագրի (ID CARD) եւ վկայականի պատրաստութեան ժամանակամիջոցը մինչեւ 3 ամիս է: Հավելեալ տեղեկութիւններու համար դիմել հետեւեալ էլ. հասցեով՝ citizenshipwesternarmenia@gmail.com: Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ներքին գործերու նախարարութեան անձնագրային բաժին |
Մեր վճարման հաշվեհամարները |
citizenshipwesternarmenia@gmail.com |
+7 905 428 76 70 |
2202206264395570 |
410016016892178 |