ՈՒՂԵՐՁ Հայաստան Պետությունը (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) ժամանակակից սպառնալիքների, մարտահրավերների եւ ապագայի տեսլականի, քաղաքակրթությունների, մշակույթների եւ կրոնների երկխոսության մասին

Այսօր Երկիր մոլորակի վրա մակաբույծ պարադիգմայի կողմնակիցների գործունեության արդյունքում Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած Յալթայի աշխարհակարգի կառուցվածքը ամբողջությամբ ոչնչացել է։ Քանի որ Յալթայի խաղաղությունն այսօր գոյություն չունի, Փարիզի խաղաղության համաժողովի հիմնարար փաստաթղթերը եւ Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած Ազգերի լիգայի որոշումները դառնում են այսօրվա եւ վաղվա աշխարհակարգի հիմքը:

Համաշխարհային ընկերակցության ընդունած բոլոր որոշումներից անկատար մնացին միայն քրդական ինքնավարության եւ Վիլսոնյան Հայաստանի ինքնիշխանության հարցը։ Ավելին, Տրոցկի-Աթաթուրք անօրինական գործարքի ու ​​նախագծի շրջանակներում Հայաստանը օկուպացվել, մասնատվել է, բնակչությունը ենթարկվել է Ցեղասպանության եւ դրա մի փոքր մասի վրա ստեղծվել է պետություն-ռեզերվացիա։ Ստեղծվել է նրա ստորագրությամբ Օսմանյան կայսրության եւ ողջ Հայկական լեռնաշխարհի տարածքում հայության դեմ ուղղված բոլոր ցեղասպանական գործողություններին, ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի, օրինականություն տալու համար։

Օսմանյան կայսրության եւ Արեւմտյան Մերձկասպիայի տարածքներում Հայերի ցեղասպանության եւ Մշակութային մեծագույն ցեղասպանության գաղափարական ոգեշնչողները, կազմակերպիչները, իրականացնողներն ու հիմնական շահառուները անպատիժ մնացած անդրազգային մութ ուժերն են՝ որպես 19-րդ դարավերջի եւ ամբողջ 20-րդ դարի պանթուրքիզմի, նացիզմի, ֆաշիզմի, արմատականության եւ այլատյացության բոլոր ձեւերի «մանկաբարձուհի»:

Իթթիհաթ-քեմալական Թուրքիայի եւ շարունակական հեղափոխության բոլշեւիկյան գաղափարների Ռուսաստանի միջեւ կնքված այդպիսի սեպարատ համաձայնագիրը հանգեցրեց նրան, որ Ազգերի լիգան օրինական չի համարում եւ չի ճանաչում Թուրքիայի արեւելյան եւ Ռուսաստանի հարավային սահմանները։

Թուրքիան, Ադրբեջանը, Հյուսիսային Կիպրոսը, քաղաքակրթական այն տարածքում, որում գողացվել, ոչնչացվել եւ յուրացվել են հայերի եւ այլ բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգությունն ու ունեցվածքը, արհեստականորեն եւ ապօրինաբար ձեւավորված, այսպես կոչված, վարչակարգեր են՝ օտար քոչվորների, օղուզ-թուրքերի, ադրբեջանցիների եւ թուրք-կիպրացիների: Նրանք  ուղղադավան մահմեդականներ չեն։ Իսլամը ներգրավված չէ հայերի եւ այլ բնիկ ժողովուրդների Ցեղասպանության մեջ. Մեծ Մերձավոր Արեւելքի մահմեդական ժողովուրդները հայերին եւ այլ բնիկ ժողովուրդներին փրկեցին Ցեղասպանությունից։

Այսօր մենք ականատես ենք հայկական պետություն-ռեզերվացիայի մնացորդի ոչնչացման ավարտական գործողություններին։ պետություն-ռեզերվացիայի այդօրինակ «լեգիտիմ» վերացումը պետք է հաստատի ինչպես պետություն-ռեզերվացիայի ինքնիշխանության բացակայությունը, այնպես էլ նրա կողմից «Պահանջատիրության իրավունքի» բացակայությունը։ «Նախագծողների» պլանով, պետություն-ռեզերվացիայի վերացման ընթացակարգի օրինականացման գործում կենտրոնական դերը պատկանում է նույն այդ ռեզերվացիայի վարչակարգին (այսինքն, Հայաստանի Հանրապետության կառավարությանը):

Ստեղծված իրավիճակում ամբողջ հայ ժողովուրդն արդեն իսկ քաղաքական սուբյեկտ է, ով իրավասու է բոլոր միջոցներով կանխել համայն հայ ժողովրդի դեմ ուղղված իրական սպառնալիքներն ու մարտահրավերները, ներառյալ, Հայաստանի Հանրապետության սահմանը բռնամիջոցներով սահմանազատելու եւ սահմանագծելու փորձերը։

Մասնակից ներքին եւ արտաքին խաղացողների, սուբյեկտների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, հասարակական կազմակերպությունների եւ նրանց ղեկավարների բոլոր գործողությունները կամ անգործությունը ընթացակարգային գույքագրվել, աուդիտի ենթարկվել, վերլուծվել են ավելի քան մեկ դար։ Իրականացվել են անկախ մասնագիտական ​​որակական գնահատումներ, կազմվել են արտադատական ​​փորձագիտական ​​եզրակացություններ, հիմնված թվայնացման եւ արհեստական ​​բանականության վրա, լյուստրացված՝ Հայկական քաղաքակրթության ռազմական տրիբունալի որոշմանը։

Խստորեն դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի եւ նրա կակիստոկրատների (1) գործունեությունը, ով յուրացրել է պետություն-ռեզերվացիայի «Հայաստանի Հանրապետության» տատանվող վասալական միավորման վարչապետի աթոռը… Նա ոչ մի կերպ չի ներկայացնում համայն հայությանը եւ հայոց պետականությունը։ Իսկ բոլոր այն փաստաթղթերը, որոնք նա ստորագրել եւ ստորագրելու է եւ կամ համաձայնեցրել է մարդկության եւ մարդկայնության դեմ բազմաթիվ հանցագործություններ կատարած Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի  կամ այլոց, տարբեր մակարդակի եւ տրամաչափի համաշխարհային վաշխառության մութ ուժերի ներկայացուցիչների, ավելի քան մեկ դար անպատիժ մնացած  ցեղասպան մեխանիզմի հետ,  ի սկզբանե չի կարող ունենալ իրավական հիմք եւ անվերապահորեն կչեղարկվի հայ ժողովրդի կողմից։ Նրանք Մերիտոցիդի են ենթարկում ողջ հայ ժողովրդին։ (2)

Պետություն-ռեզերվացիայի վարչակարգի կողմից ընդունված բոլոր որոշումները հետագայում չեղարկվելու են։

Հայաստան Պետությունն (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) իրավասու է հայտարարելու, որ պետություն-ռեզերվացիայի վարչակազմը իրավասու չէ որեւէ որոշում կայացնել Հայ ժողովրդի ճակատագրի, ինչպես նաեւ հայկական քաղաքակրթության այս կամ այն տարածքների վերաբերյալ, այդ թվում՝ պետություն-ռեզերվացիայի տարածքի։

Հայաստան Պետությունը (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) Արցախի Հանրապետության եւ Արեւմտյան Կասպիայի տարածաշրջանի հայերի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կառավարության իրականացրած բոլոր գործողությունները գնահատում է, որպես Ցեղասպանություն։

Նկատի ունենալով,

— որ Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի Արցախի Հանրապետության լուծարման մասին ապօրինի հրամանագիրը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը եւ Անկախության հռչակագրին,

— ինչպես նաեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած 44-օրյա պատերազմը՝ արգելված զենքի կիրառումը, Թուրքիայի Հանրապետության անմիջական մասնակցությունը, Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների վարձկանների ներգրավումը, Հայաստանին թշնամաբար տրամադրված երկրների կոալիցիայի գործունեությունը,

— հատկապես Արցախի Հանրապետության ամբողջական 9-ամսյա շրջափակումը, բնակչության տեղահանումը, ոչնչացումը, պատմամշակութային ժառանգության եւ մշակութային արժեքների ու ունեցվածքի յուրացումը, պատմության կեղծումը, ինքնիշխան Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիան, որը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին եւ շարունակվում մինչ օրս, այսինքն՝ Արցախի եւ Արեւմտյան Կասպիայի տարածաշրջանի (այսպես կոչված, Ադրբեջանի Հանրապետություն) հայերի էթնիկ զտումների, տեղահանության եւ Ցեղասպանության քաղաքականությունը,

Հայաստան Պետությունը (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) մինչեւ Արցախի Հանրապետության պետական կառույցների վերականգնումը, ստանձնում է միջազգային հարթակներում եւ իրավունքի սուբյեկտներում, պետություններում, Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովրդին ներկայացնելու եւ նրա իրավունքները պաշտպանելու ողջ իրավական քաղաքական հանձնառությունը, համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 29-ին ընդունած որոշման։

Հայաստան Պետությունը (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) հաստատում է, «Արեւմտեան Հայաստանի հայերի եւ Արեւմտեան Հայաստանի Մշտական, Զինեալ, Դրական Չեզոքութեան մասին», 29 մարտ 2011 թվականին ընդունած որոշումը։

Հայաստան Պետությունը (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) հաստատում է, որ ստանձնում է Միջազգային ընկերակցության կողմից հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությունը, ներառյալ`

— Սեւրի խաղաղության պայմանագրով, 10 օգոստոս 1920 թ․,

— Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով, 22 նոյեմբերի, 1920 թ., որը վաղեմության ժամկետ չունի եւ պարտադիր է իրականացման համար,

— Հայաստանի սահմանները որոշող Փարիզի խաղաղության համաժողովի Հատուկ հանձնաժողովի Զեկույց-առաջարկով, 24 փետրվար, 1920,

— ԱՄՆ Սենատում Հայաստանի մանդատն ընդունելու հարցի քննարկումներով, մայիս 29-հունիս 1, 1920 թ․, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետության իրավունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղյալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանյան կայսրության իրավունքն ու տիտղոսը,

եւ այդ իրավունքներն ու որոշումները հայկական քաղաքակրթական տարածքում կյանքի կոչելու եւ իրականացնելու հարցով, այդ թվում՝ Հայաստանի Պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ սահմանազատման մասին, հանդես գալով, որպես Հայաստան պետության շարունակական պետություն (continuity), դե ֆակտո ճանաչված եւ դե յուրե ճանաչված 1920 թ.։

Միաժամանակ հայտարարում է, որ հայկական քաղաքակրթության, համայն հայության ներկայացուցիչը, ով իրականացնում է հայ ժողովրդի քաղաքակրթական առաքելությունը, ՀԱՅՔ-ն է:

Այդ թվում, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, կյանքի կոչման ու իրականացման խնդիրներում, ընդհուպ մինչեւ «Պահանջատիրության իրավունք», իրավաչափ եւ օրինական ներկայացուցիչը Հայաստան Պետությունն է (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) :

Մարտիկ Գասպարյան
Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

31 մարտի, 2024 թ․

  ***

1․ Կակիստոկրատիա (անգլ. Kakistocracy-ից հին հունական kakiotoc «ամենավատ») — կառավարման համակարգ, որը ղեկավարվում է ամենավատ, ամենաքիչ որակավորում ունեցող եւ ամենաանբարեխիղճ քաղաքացիների կողմից:

2․ Մերիտոցիդ — հասարակության լավագույն ուժերի միտումնավոր ոչնչացում։