ՀՐԱՄԱՆԱԳԻՐ  № 16/2018, 01.06.2018 թ. — Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնելու մասին

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր  № 16/2018

 01 հունիսի 2018 թ.

 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնելու մասին

 

Հիմնվելով՝

  • Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման մասին Հռչակագրի, 24 մայիսի 2013 թ.,
  • «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի, (լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 29.05.2018 թ.),
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7-րդ նստաշրջանի որոշման, 29.05.2018 թ.:

 Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության 2018 թ. մայիսի 31-ի առաջարկները Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, այդ թվում՝ պատգամավորների ընտրությունների անցկացման ժամկետն ու վայրը:

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններն անցկացնել համացանցում հետեւյալ հասցեով՝ www.elections-western-armenia.info եւ, ըստ անհրաժեշտության, Արեւմտյան Հայաստանի տարածքային գրասենյակներում, 2018 թ. սեպտեմբերի 1-ից, ժամը 00-01-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 5-ը, ժամը 24:00, Երեւանի ժամանակով:

2. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների թեկնածուների առաջադրումն ու նախընտրական արշավի քարոզչությունը սկսել 2018 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2018 թ. օգոստոսի 30-ը:

3. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների թեկնածուների պաշտոնական գրանցումն իրականացնել 2018 թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2018 թ. օգոստոսի 30-ը:

4. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու համար պատգամավորության թեկնածուն պարտավոր է ունենալ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն եւ սահմանված կարգով գրանցվել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info:

5. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու թեկնածուների առաջադրումը կատարվում է՝

  • քաղաքացու կողմից, ինքն իր թեկնածությունը առաջադրելու միջոցով,
  • հայրենակցական ու հայրենասիրական հասարակական կազմակերպությունների եւ միությունների կողմից թեկնածու առաջադրելու միջոցով:

6. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուն պարտավոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնել գրանցման համար անհրաժեշտ հետեւյալ փաստաթղթերը.

  • սահմանված նմուշով Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորի թեկնածուի կողմից լրացված հարցաթերթ,
  • լուսանկար,
  • անձը հաստատող փաստաթուղթ – անձնագիր,
  • ինքնակենսագրություն,
  • նախընտրական ծրագիր,
  • 100 (հարյուր) Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների ստորագրությունների ցուցակ, ովքեր առաջադրում են նրա թեկնածությունը, որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր:

7. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուն գրանցման համար անհրաժեշտ վերոնշյալ փաստաթղթերը ուղարկելու է խորհրդարանի պաշտոնական հասցեին՝ E-mail: parliamentwesternarmenia@gmail.com:

8. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքերում՝ elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info հրապարակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորության թեկնածուի հարցաթերթը՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ արաբերեն լեզուներով:

9.    Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պաշտոնական կայքում parliament-wa.info հրապարակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշտական հանձնաժողովների ցանկը, որպեսզի թեկնածուն հնարավորություն ունենա ընտրություն կատարելու խորհրդարանի մեկ, կամ մեկից ավելի հանձնաժողովներում իր մասնակցությունն ապահովելու եւ գործունեություն ծավալելու համար:

10. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների գրանցման գործընթացն իրականացնել 2018 թ. հուլիսի 1-ից մինչեւ ընտրությունների ավարտը՝ 2018 թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ:

11. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների գրանցումը կատարել հետեւյալ պաշտոնական կայքերում՝ elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info:

12. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) լիազորել կազմակերպել եւ անցկացնել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունների ողջ գործընթացը:

13. Ընտրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվում ու հրապարակվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հետեւյալ պաշտոնական կայքերում՝ elections-western-armenia.info, www.parliament-wa.info, www.gov-wa.info, մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 15-ը:

14. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանը անցկացնել ընտրությունների ավարտից հետո, մեկ ամսվա ընթացքում:

15. Սույն հրամանագիրը հրապարակել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական կայքերում:

Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

 01 հունիսի 2018 թ.